Ինչ կտա ազգային հավաքականին Արամ Հայրապետյանի տեղափոխությունը Իրան. Բերեզովսկու կարծիքը

Ֆուտբոլում ընդունված կարգի համաձայն` դարպասապահը թիմի կեսն է: Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահի հարցը քննարկման թեմա է այն օրից, երբ Ռոման Բերեզովսկին ավարտեց իր կարիերան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հիմնական դարպասապահ Արամ Հայրապետյանը տեղափոխվեց Իրան: Ի՞նչ կտա այս տեղափոխությունը Հայրապետյանին և, հետևաբար, նաև Հայաստանի հավաքականին: Sputnik Արմենիայի հետ զրույցում Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ և դարպասապահների ներկայիս մարզիչ Ռոման Բերեզովսկին ասում է, որ Իրանի առաջնությունն ավելի բարձր մակարդակ ունի, և Հայրապետյանի համար դժվար է լինելու, բայց նաև շատ օգտակար:

Ղազախստանը «տանում է» հայ ֆուտբոլիստներին. «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչը դեմ չէ

«Արամ Հայրապետյանի տեղափոխությունն այլ առաջնություն երևի թե ժամանակի հրամայականն էր: Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանի բարձրագույն խմբի մակարդակն այնքան էլ բարձր չէ: Արտասահմանում խաղալը փորձություն է, որը նաև կավելացնի Հայրապետյանի փորձը: Չեմ ուզում ասել, որ նա փորձառու չէ, բայց Իրանի առաջնությունում հաստատվելու և դրսևորվելու համար նոր որակներ են հարկավոր: Եվ դա առաջին հերթին կայունությունն է` դարպասապահի համար կարևոր գործոնը։ Չէ որ դարպասապահի սխալը անմիջապես անդրադառնում է խաղի արդյունքի վրա»- նշեց Բերեզովսկին:

Երեք նոր մարզիչ` Ռուսաստանից Հայաստան. ինչ կտա հայկական ֆուտբոլին այս փոփոխությունը

Նա հիշեց, որ Հայաստանի հավաքականի շատ խաղերում Արամ Հայրապետյանը հիանալի դրվագներ է ցուցադրել, փրկել մեր թիմին անխուսափելի թվացող գոլերից, անհավանական «սեյվեր» կատարել, որոշ խաղերում նրա շնորհիվ թիմը հասել է հաղթանակի: Բայց եղել են նաև սխալներ, որոնք նույնպես անսպասելի ու անհավանական են թվացել։

«Հայրապետյանը բնավորությամբ մարտիկ է: Նա երբեք չի հանձնվում ու շատ էմոցիանալ է: Միգուցե հենց էմոցիոնալ լինելն է նրան երբեմն խանգարել: Ինքն ազգային հավաքականի դարպասապահն է, ու պետք է հիմա Իրանում իր կարգով հիմա ապացուցի, որ իզուր չեն իրեն վստահում տեղը թիմի դարպասում» - ավելացրեց Բերեզովսկին:

Բրազիլացու հայկական հետքը. ինչպես էր Պիզելին հայերեն թարգմանում հայերի համար

Հայրապետյանի հետ մեկտեղ, ինչ- որ զուգադիպությամբ նոր ակումբ տեղափոխվեց նաև Հայաստանի հավաքականի «մշտական» թեկնածու համարվող Դավիթ Յուրչենկոն: Երկար ժամանակ մենք սպասում էինք այս դարպասապահին մեր հավաքականի կազմում, հիմա Յուրչենկոն արդեն Ռուսաստանում չէ և հանդես է գալու Ղազախստանում: Կարագանդայի «Շախտյորի» կազմում Յուրչենկոյին այժմ ոչ մի սահմանափակում չի խանգարում: Կարող է արդյո՞ք Յուրչենկոն հայտնվեց մեր հավաքականում:

«Այն, որ Յուրչենկոն կարող է Հայաստանի հավաքականին օգտակար լինել` դրանում երկու կարծիք լինել չի կարող: Նա 33 տարեկան է` դարպասապահի համար շատ լավ տարիք: Ունի մեծ փորձ: Բայց ես չգիտեմ ուզու՞մ է նա արդյոք խաղալ Հայաստանի հավաքականում, կամ ուզում են նրան տեսնել մեր թիմում ֆուտբոլային գերատեսչության՝ ՀՖՖ-ի ղեկավարները: Որպես դարպասապահ վստահ կասեմ, որ նրա ներկայությունը մեր հավաքականում մրցակցություն կապահովի ու կլինի միայն օգտաբեր»- ասեց Բերեզովսկին:

Ղասաբօղլյան. «Որքան էլ կոնտինգենտը շատ լինի, առանց որակյալ մարզիչների ոչինչ չի ստացվի»

Հավելենք, որ Դավիթ Յուրչենկոն մեր հավաքականի կազմում չէր կարողանում խաղալ, քանի որ Հայաստանի քաղաքացի դառնալով, Ռուսաստանում կհամարվեր լեգիոներ: Իսկ հիմա Ղազախստանում ԵԱՏՄ երկրների ֆուտբոլիստներն այլևս լեգիոներ չեն համարվում, և Յուրչենկոն, ցանկության դեպքում, կարող է շատ հանգիստ խաղալ նաև Հայաստանի հավաքականի կազմում: