ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Տարվա առաջին ուրախացնող լուրը. Հաղպատ տանող ճանապարհը հիմնանորոգվում է
Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին, Սարավան-«Զանգեր» հատվածում առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։