Հայաստանի մարզերում ծրագրավորողների համար նոր աշխատաշուկա է բացվում

Հայաստանի մարզերից չորսում արդեն կան մասնագետների, որոնց ուզում են պրակտիկայի վերցնել։ Ընդ որում` նրանք ստիպված չեն լինի Երևան մեկնել, այլ կկարողանան աշխատել հենց իրենց մարզերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik.  Հայաստանի 4 մարզի 250 երիտասարդներ մուտք են գործել ՏՏ ոլորտ։ Այս մասին հայտնում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) մամուլի ծառայությունը։

Հանգիստ և լսելի տեսակապ` նույնիսկ աղմկոտ վայրում. հայ ծրագրավորողների նորույթը

Ծրագիրն իրականացրել է Գյումրու Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը (ԳՏՏԿ), որը հիմնադրվել է 2005 թվականին և այն ժամանակ Երևանից դուրս առաջին ժամանակակից ուսումնական ՏՏ կենտրոն էր Հայաստանում։ Տարիների ընթացքում հարյուրավոր երիտասարդ մասնագետներ են այնտեղ դասընթացներ անցել։ Տեսնվելով, որ քաղաքում մասնագետների բազա է ձևավորվել, երևանյան ընկերությունները սկսել են մասնաճյուղեր բացել այնտեղ։ Գյումրու հաջող փորձն ընդօրինակել է Վանաձորը, որտեղ նույնպես տեխնոլոգիական կենտրոն է բացվել։ Այժմ այդ փորձը տարածվում է նաև այլ մարզերում` Վայոց Ձորում, Տավուշում, Լոռիում ու Արագածոտնում։ 

Ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ սկսնակ մասնագետների համար նաև աշխատաշուկա է ստեղծվում։ Դասընթացի կազմակերպիչները հարցում են անցկացրել երևանյան ՏՏ ընկերությունների շրջանում` արդյոք նրանք կարո՞ղ են նոր մասնագետներ ընդունել։ Ավելի քան տասնյակ ընկերություններ ասել են, որ պատրաստ են պրակտիկանտներից խմբեր հավաքել ու նրանց առաջադրանքներ ուղարկել։ Եթե պրակտիկանտներն իրենց լավ դրսևորեն, ընկերությունները պատրաստ են ընդունել նրանց ու հենց մարզերում մասնաճյուղեր բացել։

«Հենց դա էր մեր նպատակներից մեկը` մենք ուզում ենք, որ այդ մասնագետները աշխատեն` իրենց տներից չհեռանալով», – նշեց Եղոյանը։

2020 թվականին ծրագրում կներառվեն նաև Կոտայքի ու Արմավիրի մարզերը։ Ծրագրի մեկ այլ նորությունն էլ այն է, որ Տավուշի մարզում կմեկնարկեն նոր ուղղություն ընդգրկող դասընթացներ՝ անօդաչու սարքերի և սարքավորումների (hardware) թեմաներով:

Ինչպես է Դավիթ Օհանյանը «լիցքավորում Մոսկվան» և ինչ է ուզում անել Երևանում