ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Սյունիքի մարզի «Շահապոնք» համայնքային բնապահպանական տարածքում տեղադրված տեսախցիկն արձանագրել է բեզոարյան այծի զբոսանքը։ Տեսանյութը տարածել է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակը։
Խոսրովի անտառում բնակվող Նեոն համացանցի աստղ է դառնում. տեսանյութ
«Նպատակասլաց լինելը տվեց իր առաջին պտուղները: Երկու տարվա աշխատանքի արդյունքում ոչ միայն կտրուկ նվազեց որսագողությունը, այլ նաև հատուկ տեղադրված խցիկի միջոցով նկարահանվեց այս գեղեցիկ արու բեզոարյան այծը, որին արդեն շատ վաղուց Արևիս և Թասիկ գյուղերի հարակից տարածքներում չէին տեսել»,– նշված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ 2018թ–ի հոկտեմբերի 8-ին ՀՀ կառավարությունը Սիսիան համայնքի «Շահապոնք» համայնքային բնապահպանական տարածքում արժեքավոր վայրի կենդանիների (բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի, գորշ արջի և կովկասյան ընձառյուծի) ապրելավայրերը պահպանելու ու բարելավելու նպատակով «Հասարակական ձայն» բնապահպանական սոցիալական ՀԿ–ին էր տրամադրել 254 611 եվրոյին համարժեք դրամ։
«Տղեն խորոտ էգ կփնտրէ». Խոսրովի անտառի տեսախցիկը «որսացել է» բեզոարյան այծերի տեղաշարժը
Բնապահպանական տարածքը ներառված է Փոքր Կովկասի էկոլոգիական միջանցքում:
Ինչպես է Խոսրովի անտառի լուսանը «ճեմում» ձյան առատ շերտի վրա. տեսանյութ