«Երևանը» կարգին շփոթեցրել է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» շոուի մասնակիցներին

Ուրախների և հնարամիտների ակումբի «Նոր հայեր» թիմի փայլուն ելույթների պատճառով Մերաբովան և Պանայոտովը քիչ է մնացել` սխալ պատասխանեն 100 հազար ռուբլանոց հարցին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. «Ձայնը» շոուի երզափակիչ փուլ անցած երգիչներ Մարիամ Մերաբովան և Ալեքսանդր Պանայոտովը դարձել են Ռուսաստանի Առաջին ալիքի «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» շոուի մասնակիցներ։

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Քիմ Քարդաշյանին և համատեղ սելֆի հրապարակել. տեսանյութ

«Ես կվերադարձնեմ իմ պարտքը». Մարիամ Մերաբովան ՀՀ քաղաքացիություն է ստացել

100 հազար ռուբլի շահելու համար նրանք պետք է պատասխանեին հետևյալ հարցին` «Որ քաղաքի թիմն է ՈՒՀԱ բարձրագույն լիգայի միակ եռակի չեմպիոնը. Նովոսիբիրսկ, Օդեսա, Մինսկ, Երևան»։

Երկու մասնակիցներն էլ հակված են եղել «Երևան» տարբերակին։

«Իհարկե, կուզեի, որ դա լիներ Երևանը, բայց...», – ասել է Մերաբովան` մտածելով «Նովոսիբիրսկ» տարբերակն ընտրելու մասին։

Պանայոտովն առաջարկել է ընտրել «Երևան» տարբերակը։

«Նոր հայերի» վերաբերյալ կարծիք է հայտնել նաև հաղորդավար Դմիտրի Դիբրովը. «Իսկ Մարտիրոսյա՞նը։ Նա միայնակ մի ամբողջ գունդ արժե»։

Ինչու է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը բացառապես հայերեն լինելու. բացատրում է հաղորդավարը

Մասնակիցները որոշել են ընտրել «50/50» տարբերակը, որը հեռացրել է «Երևան» տարբերակը։

Արդյունքում ընտրելով «Նովոսիբիրսկ» տարբերակը` Մերաբովան և Պանայոտովը շահել են 100 հազար ռուբլի։

Ցավոք, հաջորդ հարցից հետո գումարը զրոյացել է մասնակիցների սխալ պատասխանի պատճառով։

«Բալլադ սիրո մասին». ամուսնու մահից հետո Մերաբովայի հիթն առավել հուզիչ ու ազդեցիկ է հնչում