ՌԱԴԻՈ

Այվազյան. «Վահե Գրիգորյանը կոմպետենտ չէ, ուստի նույնպես պետք է չլինի ՍԴ-ում»

Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, սահմանադրագետ Վարդան Այվազյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին և Հրայր Թովմասյանի գործելակերպին:
Sputnik
Այվազյան. «Վահե Գրիգորյանը կոմպետենտ չէ, ուստի նույնպես պետք է չլինի ՍԴ-ում»

Վարդան Այվազյանի դիտարկմամբ՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը դիտավորյալ նենգափոխել է Սահմանադրությունը՝ ցմահ զավթելով այդ պաշտոնը, հետևաբար, նրա նկատմամբ պետք է օրենքի շրջանակներում գործադրվեն բոլոր միջոցները: Ըստ նրա՝ Հրայր Թովմասյանը Սահմանադրության նոր տարբերակը գրել է ոչ թե ժողովրդի, այլ անձամբ իր համար՝ ՍԴ-ին տալով այնպիսի լիազորություններ, որոնք չեն տեղավորվում տրամաբանության մեջ: 

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հարցաքննվել է

«ՍԴ մյուս դատավորների դեմ, բացի Վահե Գրիգորյանից, ոչինչ չունեմ, բոլորին ճանաչում եմ, բոլորն էլ իրենց գործից հասկացող մարդիկ են, գլուխները կախ, նորմալ աշխատել են՝ իրականացնելով իրենց գործառույթները: Իսկ Վահե Գրիգորյանը կոմպետենտ չէ և ոչինչ չի հասկանում Սահմանադրությունից, ուստի նույնպես պետք է չլինի ՍԴ-ում»,- նշում է սահմանադրագետը:

Վարդան Այվազյանի համոզմամբ՝ Հրայր Թովմասյանի կողմից Սահմանադրության նկատմամբ անարգանք է դրսևորվել, ուստի կողմ է, որ նա հեռացվի աշխատանքից, որովհետև նա վեցամյա ժամկետը դարձրել է ցմահ ու Սահմանադրության այդ դրույթը դարձրել մեռելածին:

Մեր գերխնդիրը Հրայր Թովմասյանի հրաժարականը չէ. Արարատ Միրզոյան

Վարդան Այվազյանի կարծիքով՝ սահմանադրության տերը միայն ժողովուրդն է, ամենաբարձր կամքը միայն ժողովրդինն է, հետևաբար ՍԴ-ն չի կարող որոշել ժողովրդի կամքը համապատասխանու՞մ է Սահմանադրությանը, թե՞ ոչ: ՍԴ-ն միայն որոշում է Սահմանադրությունից ցածր ակտերի, օրենքների, կառավարության որոշումների համապատասխանությունը մայր օրենքին: