ՌԱԴԻՈ

Զոհրաբյան. «ԱԺ-ում բանական դիսկուրսին փոխարինելու է եկել «քուչի բեսեդկայի բազարը»»

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է առաջիկա տարվա խորհրդարանական սպասելիքներին:
Sputnik
Զոհրաբյան. «ԱԺ-ում բանական դիսկուրսին փոխարինելու է եկել «քուչի բեսեդկայի բազարը»»

2020թ-ին «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նախապատրաստել է նախագծեր, որոնք կդրվեն շրջանառության մեջ, իսկ որոշներն արդեն իսկ դրվել են: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Չկա վարորդ՝ չկա պրոբլեմ». Նաիրա Զոհրաբյանը բալային համակարգը ծուղակ է համարում

Պատգամավորը նոր տարում խորհրդարանից առանձնապես որևէ սպասելիք չունի:

«Սպասելիքները զուտ աշխատանքային են: Հույս ունեմ, որ խորհրդարանը չենք վերածի անձնական վիրավորանքների հարթակի, ինչպես վաղուց արդեն վերածվել է սոցիալական հարթակը, որտեղ բանական դիսկուրսին փոխարինելու է եկել քուչի բեսեդկայի բազարը»,- նշեց նա:

Ֆանտաստիկ լուծումներ գլոբալ խնդիրներին. ինչպես են Ամանորը տոնելու ԱԺ կին պատգամավորները

Զոհրաբյանը հույս ունի, որ որևէ քաղաքական ուժ չի փորձի ԱԺ-ում քննարկումներն իջեցնել անձնական մակարդակի և տեղափոխել այն հակահիգիենիկ դաշտ, որում այսօր գտնվում է հայաստանյան ֆեյսբուքյան մեդիան: