Ուզբեկստանում սպանել են հայտնի դիզայներ Նարիման Գրիգորյանին

Նարիման Գրիգորյանը համանուն ապրանքանիշի հիմնադիրն էր և Ուզբեկստանի միակ անդամը միջազգային մրցույթների ժյուրիի կազմում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Դիզայներ և պարուսույց Նարիման Գրիգորյանին սպանել են Տաշքենդում։ Այս մասին հայտնում է Sputnik Ուզբեկստանը` հղում անելով սեփական աղբյուրներին։

Աղբյուրի համաձայն` ողբերգությունը տեղի է ունեցել անցած գիշեր Ուզբեկստանի մայրաքաղաքի Յաշնաբադի շրջանում։ Դեպքի մանրամասները հայտնի չեն։

«Ես առաջին հերթին հայ եմ»․ ռուսական աստղերի դիզայները` ամենակարևորի մասին

Նարիման Գրիգորյանը ոչ միայն պարուսույց ու դիզայներ էր, այլև մոդելավորող։ Նա արժանացել է «Տարվա առաջխաղացում» (2015) և «Երեկոյան զգեստների լավագույն դիզայներ» (2017) կոչումներին։

Բրիտանացի փոստատարը մահացել է գերհոգնածությունից

Գրիգորյանը նաև Nariman Grigoryan ապրանքանիշի հիմնադիրն էր և Ուզբեկստանի միակ անդամը միջազգային մրցույթների ժյուրիի կազմում։