Թռիչքը հասանելի է. ուղևորները պատմել են Միլան–Երևան առաջին չվերթի տպավորությունները

Իռլանդական լոուքոսթերի առաջին չվերթի ուղևորները գոհ են թռիչքից։ Նրանք պատմել են իրենց տպավորությունների մասին և հայտնել, թե որքանով են տոմս գնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Ryanair ավիաընկերության Միլան–Երևան առաջին չվերթը կայացավ, բայց երեք ժամ ուշացումով։ Ուղևորներին դա ոչ մի կերպ չի անհանգստացրել, քանի որ ավիատոմսի արժեքը «փոխհատուցել» է բոլոր անհարմարությունները։

Թռիչքը հասանելի է. ուղևորները պատմել են Միլան–Երևան առաջին չվերթի տպավորությունները

Առաջին չվերթի ուղևոր Միքայելը պատմեց, որ Միլան–Երևան–Միլան ավիատոմսը գնել է ընդամենը 56 եվրոյով։ Նա Նիցցայից Միլան է մեկնել, որտեղից էլ Երևան է եկել։ Միքայելի պնդմամբ` այդպես ավելի մատչելի է, քան Լիոնից Երևան չվերթը։ Նրա համար մատչելի տոմս գնելու հնարավորությունը կարևոր է, քանի որ ստիպված է տարեկան մի քանի անգամ թռչել։

Թռիչքը հասանելի է. ուղևորները պատմել են Միլան–Երևան առաջին չվերթի տպավորությունները

«Ես առանց ուղեբեռի տոմսեր գնեցի, քանի որ նախընտրում եմ ճանապարհորդել ուսապարկով։ Միակ բանը, որ մտահոգում է, չվերթի տևողությունն է` 4.5 ժամ, բայց դա ավիաընկերության մեղքը չէ», – ասաց նա։

Թռիչքը հասանելի է. ուղևորները պատմել են Միլան–Երևան առաջին չվերթի տպավորությունները

Մյուս ուղևորը` Սարգիսը, սովորում է Եվրոպայում։ Նա ևս հաճախ է Երևան գալիս։ Այս անգամ նա Միլան–Երևան–Միլան ուղղությամբ ավիատոմսը գնել է 36 եվրոյով։  Երիտասարդը նույնպես գերադասում է ճանապարհորդել նվազագույն ուղեբեռով և առանց ուղեբեռի տոմս է գնել։

Թռիչքը հասանելի է. ուղևորները պատմել են Միլան–Երևան առաջին չվերթի տպավորությունները

«Բացի շուրջ 3 ժամ ուշացումից և այն հանգամանքից, որ մի փոքր մրսեցինք օդանավակայանում, ամեն ինչ նորմալ է։ Լավ ենք տեղ հասել», – նշեց նա։

Ալինան Ստրասբուրգից մեկ ուղղությամբ տոմսը 55 եվրոյով է գնել։ Նրա տոմսը ուղեբեռով է, քանի որ հսկայական ճամպրուկով է Երևան ժամանել և մտադիր է իր հետ այստեղից «համեղ բաներ» տանել։ Նա այս գինը շատ մատչելի է համարում, քանի որ նախկինում 700-800 եվրո է վճարել։

Թռիչքը հասանելի է. ուղևորները պատմել են Միլան–Երևան առաջին չվերթի տպավորությունները

«Արտերկրում ապրող մարդկանց համար հայրենիք ժամանելը պարզապես երջանկություն է», – ընդգծեց նա։

Իտալիայում ապրող Սոնան աշխատում է արձակուրդները Հայաստանում անցկացնել։ Նա սթրես է ապրել, քանի որ մտավախություն ուներ, որ չվերթը կչեղարկվի։ Սոնան նույնպես տոմսը 36 եվրոյով է գնել։ Սոնայի տոմսով ուղեբեռ նախատեսված չէ, սակայն հակառակ ուղղությամբ երևի ստիպված կլինի լրացուցիչ վճարել, քանի որ նա էլ մտադիր է իր հետ Հայաստանի բարիքներից տանել։

Թռիչքը հասանելի է. ուղևորները պատմել են Միլան–Երևան առաջին չվերթի տպավորությունները

«Կարևորը տոմսի պայմաններն ուշադիր կարդալն է, որպեսզի խնդիրներ չառաջանան։ Մնացածը շատ լավ է։ Թռիչքի պայմանները լավն են, ինքնաթիռը նոր է, անձնակազմն էլ` պրոֆեսիոնալ», – նշեց ուղևորը։

Թռիչքը հասանելի է. ուղևորները պատմել են Միլան–Երևան առաջին չվերթի տպավորությունները

Լրագրողների հետ զրույցում Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն իր հերթին նշեց, որ ինքնաթիռում գրեթե բոլոր տեղերը զբաղված էին։ Ուղևորների թվում ինչպես սփյուռքի ներկայացուցիչներ, այնպես էլ զբոսաշրջիկներ կային։ Նա հիշեցրեց, որ շուրջ երեք ժամ ուշացումը կապված էր Իտալիայում անցկացվող  գործադուլի հետ, սակայն դա ուղևորների տրամադրության վրա չի անդրադարձել։

Հիշեցնենք` 2019 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ 2020 թվականից իռլանդական Ryanair լոուքոսթերը կսկսի Հայաստանից կանոնավոր չվերթեր իրականացնել դեպի Եվրոպայի մի շարք քաղաքներ` Հռոմ, Միլան, Բեռլին և Մյունխեն։  Հունվարին էլ հայտնի դարձավ, որ 2020 թվականի մայիսից շաբաթական երկու անգամ ավիաընկերությունը կանոնավոր չվերթեր կիրականացնի Երևան–Սալոնիկ և Գյումրի–Աթենք ուղղություններով։ Բացի այդ հունգարական Wizz air բյուջետային ավիաընկերությունը Երևանից ուղիղ չվերթեր է գործարկում դեպի Վիեննա և Վիլնյուս։