Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնը նոր տնօրեն ունի

Տևական ժամանակ չհանդարտվող կրքերն ի վերջո հանդարտվեցին. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում նոր ղեկավար են ընտրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի –Sputnik. Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն է ընտրվել «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Մարիաննա Մխիթարյանը: Այս մասին հայտնում է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի ծառայությունը։

«Ընտրությունն անցկացվել է 2019թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում», - այսօր թատրոնի կոլեկտիվի հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը։

Նշենք, որ Մ. Մխիթարյանը վեց ամիս եղել է Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։

Ռուսական թատրոնում կրքերը թեժանում են. ինչո՞ւ են աշխատանքից ազատել տնօրենի պաշտոնակատարին

Գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի մահից հետո թատրոնում կրքերը չէին հանդարտվում: Նախ աշխատանքից ազատվեց ռեժիսոր Ֆրեդ Դավթյանը, այնուհետև գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի և արդեն նախկին ռեժիսոր Յուրի Իգիթխանյանի ստեղծագործական տանդեմը բաժանվեց:

Հայաստանի երգի պետական թատրոնի նախկին տնօրենի ապօրինությունները բացահայտվել են. տեսանյութ

Իգիթխանյանից հետո, 6 ամսով թատրոնի տնօրենի պաշտոնում նշանակեց Մարիաննա Մխիթարյանը։