ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շքեղ և խորհրդանշանական նվեր է ստացել ամուսնուց` Քանյե Ուեսթից։ Նա Instagram–ի իր էջում մի լուսանկար է հրապարակել, որում երևում է նրա պարանոցից կախված ինքնատիպ կախազարդը։
Աստղային դուետ. Քիմ Քարդաշյանի ավագ դուստրը երգել է ռեփեր հոր հետ. տեսանյութ
Քիմը հիացմունքով է խոսել ամուսնու նվերի մասին։
«Եթե ուշադիր նայեք իմ վզնոցին, կտեսնեք, որ դա Քանյեի` ինձ ուղարկած հաղորդագրությունն է։ Այդ հիասքանչ տեքստը նա փորագրել է Cartier–ի ոսկյա շերտի վրա։ Երբ խոսքը նվերներին է վերաբերում, նա շատ ուշադիր է»,- լուսանկարին կից գրել է Քարդաշյանը։
Նշենք, որ կախազարդի վրա փորագրված հաղորդագրության տեքստը Քիմը հրապարակել է Twitter-ի իր էջում:
Հայկական ուտեստներ Քիմ Քարդաշյանի ծնունդին. ամուսնու և մոր անակնկալը
«Սա է քո կյանքը. ամուսնացած լինել և չորս երեխաներ ունենալ։ Անմեղ դատապարտյալներին օգնել դուրս գալ բանտից։ Լինել «Vogue»-ի շապիկներին։ Ամեն կիրակի ընտանիքի հետ եկեղեցի գնալ։ Այս ամենը քո երազանքներն են, որոնք իրականություն են դարձել»,- նշված է տեքստում։
Քիմի երկրպագուներին շատ է դուր եկել նվերը։ Նրանք բազմաթիվ հաճոյախոսություններ են շռայլել Քանյեի հասցեին։
«Լավագույն ամուսին», «Քանյե, կեցցես», «հիասքանչ նվեր է», «ֆանտաստիկ զույգ եք»,- գրել են նրանք։
Քիմ և Քորթնի Քարդաշյանները գովազդում են ռուս գործարարի ստարտափը
Քանյե Ուեսթը և ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ամուսնացել են 2014 թվականին: Այժմ զույգը չորս երեխա ունի` 2 դուստր՝ Նորթն ու Չիկագոն, 2 որդի՝ Փսալոմն ու Սեյնթը: