«Պարզապես շոկի մեջ ենք». Տաշքենդում սպանված դիզայների ծանոթը` կատարված ողբերգության մասին

Տաշքենդում Zlotnikov Dance Centre պարային դպրոցի ղեկավար Սերգեյ Զլոտնիկովը Sputnik–ի հետ զրույցում մեկնաբանել է դիզայներ և խորեոգրաֆ Նարիման Գրիգորյանի մահվան լուրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Zlotnikov Dance Centre պարային դպրոցի ղեկավար Սերգեյ Զլոտնիկովի համար հայտնի դիզայներ Նարիման Գրիգորյանի մահվան լուրը շատ անսպասելի էր։ Զլոտնիկովը, որն անձամբ էր ճանաչում Գրիգորյանին, կատարված ողբերգությունից անակնկալի է եկել։  Գրիգորյանի մահվան լուրն անսպասելի էր նաև Զլոտնիկովի կնոջ համար, որը Նարիմանի հետ նույն ինստիտուտում է սովորել։

Ուզբեկստանում սպանել են հայտնի դիզայներ Նարիման Գրիգորյանին

Անցած գիշեր Ուզբեկստանի մայրաքաղաք Յաշնաբադի շրջանում սպանվել էր հայկական ծագում ունեցող դիզայներ և պարուսույց Նարիման Գրիգորյանը։

«Մեկ ժամ առաջ եմ իմացել այդ մասին, ես և կինս, իհարկե, շոկի մեջ ենք։ Նրա մասին միայն լավը կարող եմ ասել։ Նա շփվող, ուրախ, կարեկից և շատ բարյացակամ մարդ էր։ Սարսափելի նորություն է, բոլորը գրում են` սպանել են, սպանել են... Սակայն այդ մասին դեռ ավել ոչինչ չգիտեմ», – ասել է Զլոտնիկովը։

Ռուսաստանը չի բացահայտում Վալերի Պերմյակովի պահման վայրը

Իրավապահները առաջիկայում մտադիր են հրապարակել դեպքի մանրամասները։ Դիզայների մահվան պատճառները կպարզվեն փորձաքննությունից հետո։

Երևանում տղամարդը երկաթե իրով խփել է բժշկի գլխին ու վնասվածքներ պատճառել

Նարիման Գրիգորյանը ոչ միայն պարուսույց ու դիզայներ էր, այլև մոդելավորող։ Նա արժանացել է «Տարվա առաջխաղացում» (2015) և «Երեկոյան զգեստների լավագույն դիզայներ» (2017) կոչումներին։ Գրիգորյանը նաև Nariman Grigoryan ապրանքանիշի հիմնադիրն էր և Ուզբեկստանի միակ անդամը միջազգային մրցույթների ժյուրիի կազմում։