Microsoft– դադարեցրել է Windows 7–ի տեխնիկական սպասարկումը

Microsoft  ընկերությունում պարզաբանել են, որ այլևս տեխնիկական աջակցություն չեն տրամադրելու, ինչպես նաև դադարեցնում են ծրագրային ապահովման թարմացումը և անվտանգության համակարգի շտկումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Microsoft կորպորացիան այսօր` հունվարի 14–ին, դադարեցրել է Windows 7 օպերացիոն համակարգի սպասարկումը։ Այն չի դադարի աշխատել, ուղղակի այլևս չի նորացվի, ինչը կհանգեցնի կիբեռանվտանգության սպառնալիքի։ Դրա փոխարեն ընկերությունը մտադիր է կենտրոնացնել ուշադրությունը Windows 10–ի վրա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Microsoft  ընկերությունում պարզաբանել են, որ այլևս չեն տրամադրելու տեխնիկական աջակցություն ցանկացած հարցում, ինչպես նաև դադարեցնում են ծրագրային ապահովման թարմացումը և անվտանգության համակարգի շտկումը։

Financial Times–ի վարկածով «Տարվա մարդ» է ճանաչվել Microsoft–ի գլխավոր տնօրենը

Կորպորացիայի կայքում նշվում է, որ մարդիկ կարող են շարունակել օգտագործել Windows 7 օպերացիոն համակարգը, բայց առանց ծրագրային ապահովումը և անվտանգության համակարգը թարմացնելու կարող են ենթարկվել վնասակար ծրագրային ապահովման և վիրուսների բացասական ազդեցությանը։

Microsoft-ը տարօրինակ ձևով է ներկայացրել իր նոր օպերացիոն համակարգը. տեսանյութ