Մեքսիկայի ոստիկանությունը գնդակահարել է «Instagram–քիլլերին». ցնցող կադրեր

Հատուկ գործողության ժամանակ, որի ընթացքում Լոպեզը մահացու վնասվածք է ստացել, ձերբակալել են խմբավորման յոթ անդամի։ Նրանց մոտ հայտնաբերել են 10 միավոր տարբեր տրամաչափի ինքնաձիգներ ու փամփուշտների ավելի քան 30 պահունակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Թմրաբիզնեսով զբաղվող մեքսիկական հանցախմբի անդամ Մարիա Գուադալուպե Լոպեզ Էսքուիվելը (Maria Guadalupe Lopez Esquivel), որը հայտնի է որպես «Instagram–քիլլեր», մահացել է ոստիկանության հետ հրաձգության ժամանակ։ Infobae–ն և տեղական այլ լրատվամիջոցները հայտնել են այդ մասին ու հունվարի 11–ի տեսանյութ հրապարակել նրա կյանքի վերջին րոպեներից։

Ոստիկանի տեսախցիկով նկարահանված տեսանյութում երևում է պարանոցի շրջանում վնասվածք ստացած մի աղջիկ, որը նստած է շենքի պատի տակ։

Ոստիկանը մոտենում է նրան, խնդրում հանգստանալ ու սպասել ուղղաթիռի գալուն։ Ուժայինների նկարահանած մեկ այլ տեսանյութում երևում է` ինչպես են Լոպեզին ուղղաթիռ տեղափոխում, որպեսզի հիվանդանոց հասցնեն։ Նշվում է, որ նա մահացել է հիվանդանոցում` բուժօգնության ժամանակ։

Տաշիր քաղաքում տղամարդը դանակով սպառնացել է «Արդշինբանկի» աշխատակիցներից մեկին

Հատուկ գործողության ժամանակ, որի ընթացքում Լոպեզը մահացու վնասվածք է ստացել, ձերբակալել են խմբավորման յոթ անդամի։

Նրանց մոտ հայտնաբերել են 10 միավոր տարբեր տրամաչափի ինքնաձիգներ ու փամփուշտների ավելի քան 30 պահունակ։

Մահացած 21–ամյա աղջիկը CJNG թմրանյութեր վաճառող հանցախմբի ամենանշանավոր անդամներից էր։ Համարվում է, որ նախորդ տարվա հոկտեմբերին հենց նա էր կազմակերպել ոստիկանների դեմ հարձակումը, որի հետևանքով 13 ոստիկան էր մահացել։

Բանտապահները դատապարտյալների հետ մարիխուանա են ծխել, մնացածն էլ հետները տարել են

Բացի այդ, նա հայտնի էր Instagram–ի իր էջով, որտեղ զենքի հետ լուսանկարներ էր հրապարակում։ Նրան ճանաչել են նաև դաջվածքով։ Նրա ազդրի վրա պատկերված էր La Catrina–ն, որը Մեքսիկայում հայտնի է որպես մահվան կերպար։