Երևանում տղամարդը երկաթե իրով խփել է բժշկի գլխին ու վնասվածքներ պատճառել

Գլխի վնասվածք ստացած բժիշկը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Երևանում հունվարի 12–ի գիշերը հոգեբուժական խումբը կանչով մեկնել է մի բնակարան, որպեսզի հոգեբուժական հաստատություն տեղափոխի մոտ 30 տարեկան մի տղամարդու։

Ուկրաինական Boeing–ի կործանման մեղքը խոստովանելուց հետո Թեհրանում ցույցեր են սկսվել

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ տղամարդն ինչ-որ երկաթե իրով մի քանի անգամ խփել է բժշկի գլխին ու վնասվածքներ պատճառել նրան։ Գլխի վնասվածք ստացած բժիշկը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։

Գյումրիում «Mercedes»-ը բախվել է սյանը և բռնկվել. վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են