Խոշոր վթար երևանում. «Յաշիկը» տապալել է լուսացույցը. լուսանկարներ

Ճանապարհային ոստիկանները փորձում են պարզել պատահարի հանգամանքները, այդ թվում` վարորդի ինքնությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. Մեր տեղեկություններով՝ քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Նար-Դոսի և Խորենացու փողոցների խաչմերուկում։ G դասի Մերսեդեսի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան ու բախվել է լուսացույցին՝ տապալելով այն։

Խոշոր վթար երևանում. «Յաշիկը» տապալել է լուսացույցը. լուսանկարներ

Այս պահին տեղում աշխատում են ճանապարհային ոստիկաններ, որոնք պարզում են պատահարի հանգամանքները, այդ թվում` վարորդի ինքնությունը։

Խցանումները կնվազե՞ն. նոր նախագծով վարորդը կտուգանվի, եթե վթարված մեքենան չհանի ճանապարհից

Նրանք կարգավորում են նաև խաչմերուկի երթևեկությունը։

Խոշոր վթար երևանում. «Յաշիկը» տապալել է լուսացույցը. լուսանկարներ

Հիշեցնենք`2019թ.–ի դեկտեմբերի 9-ին ԱԺ–ն միաձայն հաստատեց Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին օրենքների` ՀՀ կառավարության առաջարկած փոփոխությունների փաթեթը, որը և ենթադրում է նոր բալային համակարգը։ 

Ամանորին 454 մեքենա է տեղափոխվել հատուկ տարածք, ևս 4-ն առանց համարանիշի են եղել

Միաժամանակ նոր օրինագծերով նվազելու են տուգանքների չափերը։

Օրինակ` անսթափ վիճակում ավտոմեքենան վարելու համար գործող 150 000 տուգանքի փոխարեն կիրառվելու է 29 000 դրամ տուգանք, փոխարենը` անսթափ վարորդի բալերից հանվելու է միանգամից 4–ը։ Իսկ եթե անսթափ վարորդը հանրային տրանսպորտի կամ տաքսու վարորդ է, նա վարորդական իրավունքից 6 ամսով կզրկվի հենց առաջին խախտման դեպքում։

Միավորների հաշվարկը համապատասխանեցվել է այսօր գործող տուգանքների չափերին։

«Չկա վարորդ՝ չկա պրոբլեմ». Նաիրա Զոհրաբյանը բալային համակարգը ծուղակ է համարում

Այսպես` 5000 տուգանք նախատեսող խախտումները հաշվարկվելու են 1 միավորի չափով, 20-25 000 դրամանոց խախտումները` 2 բալ։ 3 բալանոց խախտումները երկուսն են` ավտոմեքենայի հաշվառման համարանիշն այլ անձի հանձնելը և սահմանված արագությունը 31-50 կմ/ժամ–ով գերազանցելը, որի համար գործող օրենքով նախատեսված է 100 000 դրամ տուգանք։ Իսկ 4 միավոր հանվելու է սահմանված արագությունը 51-80 կմ/ժամ–ով գերազանցելու և անսթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար։

Ընդունված նոր օրենքների մի մասը գործելու է հունվարի 1-ից, մյուսները` սեպտեմբերի 1-ից։

Այսպես` տուգանային միավորների համակարգը տեսա և լուսանկահարանող սարքավորումներով հայտնաբերված իրավախախտումների համար կգործի 2020թ–ի հունվարի 1-ից, ճանապարհապարեկային տեսուչների կողմից հայտնաբերված իրավախախտումների համար` սեպտեմբերի 1-ից։

Տուգանք և 4 բալի կորուստ` տարվա հենց առաջին օրը. քանի խմած վարորդ է հայտնաբերել ՃՈ–ն