Վրաստանի խորհրդարանի երկու հայ պատգամավորի տուգանել են սխալ հայտարարագրի պատճառով

Վրաստանի Հանրային ծառայության բյուրոն ստուգել է շուրջ 607 պետական պաշտոնյայի հայտարարագիր։ Նրանցից 254-ը տուգանվել են, 75-ը՝ զգուշացում ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Հանրային ծառայության բյուրոն հայտարարագրերը սխալ կամ թերի լրացնելու պատճառով տուգանել է Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորներ Հենզել Մկոյանին և Սամվել Մանուկյանին։ Այս մասին գրում է jnews.ge–ն։ 

Ամենաճիշտ տարբերակը ընտանիքի եկամուտների հայտարարագրումն է. Փայլակ Թադևոսյան

Պաշտոնյաների գույքի ու եկամտի հայտարարագրումն օդի մեջ է. ի՞նչ է առաջարկում Զեյնալյանը

Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանից ընտրված մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը տուգանվել է բանկային հաշիվները չներկայացնելու, ընտանիքի անդամների ՍՊԸ-ն չհայտարարագրելու, հայտարարագրում ներկայացրած և իրական եկամուտներներում եղած տարբերության պատճառով:

Ախալքալաքից ընտրված մյուս պատգամավորը` Սամվել Մանուկյանը, տուգանվել է հայտարարագրում նշված ընտանիքի անդամի վրա գրանցված անշարժ գույքի` հանրային ռեեստրով հաստատված չլինելու, ինչպես նաև ընտանիքի անդամի անշարժ գույքը չհայտարարագրելու համար: Այս ամենից բացի` նա ներկայացրած չի եղել Բուրոյի պահանջած փաստաթղթերի մի մասը, սխալ է ներկայացրել ձեռնարկատիրական գործունեությունից ստացած իր եկամուտները, հայտարարագրում չի նշել իր և ընտանիքի անդամների աշխատավարձերը:

Դատախազությունում 4 գործ կա. քանի պաշտոնյա հայտարարագիր չի ներկայացրել. «Փաստ»

Նշենք, որ հանրային ծառայության բյուրոն ստուգել է շուրջ 607 պետական պաշտոնյայի հայտարարագիր, 237 պաշտոնյայի հայտարարագիր գնահատվել է դրական, 254-ը տուգանվել է, 75-ը՝ զգուշացում է ստացել։