Կենցաղային խոսակցություն է. Արարատ Միրզոյանը` Փաշինյան–Վանեցյան ընտանիքների բանավեճի մասին

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին չի համարում իր քաղաքական հակառակորդը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կարծում է, որ Ազգային անվտանգության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին առնչվող դեպքերը կենցաղային խոսակցություններ են. ԱԺ խոսնակը նման կարծիք հայտնեց այսօր` լրագրողների հետ ճեպազրույցում։

Մեր գերխնդիրը Հրայր Թովմասյանի հրաժարականը չէ. Արարատ Միրզոյան

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը` Մարիամ Փաշինյանը, Facebook-ի իր էջում գրել է, որ կարոտով է հիշում Վանեցյանների ընտանիքի հետ ջերմ շփումը, սակայն ցավում է, որ այդ ջերմությունը փոխադարձ չի եղել, և Վանեցյանն իրենց ընտանիքի դեմ  դավադրություններ է կազմակերպել:

«Չեմ էլ ուզում անդրադառնալ այդ թեմային»,–ասաց Միրզոյանը։

«Մարիամ ջան, աղջիկս, մի մտիր մեծերի անհասկանալի խաղերի մեջ». Արթուր Վանեցյան

Հարցին, թե Արթուր Վանեցյանին համարո՞ւմ է իր քաղաքական հակառակորդը` Միրզոյանը պատասխանեց` ոչ։

Հիշեցնենք, որ Մարիամ Փաշինյանի գրառումից հետո Վանեցյանը նույնպես գրառում էր կատարել ու հորդորել, որպեսզի Մարիամը չմտնի մեծերի անհասկանալի խաղերի մեջ։

Դավադրությո՞ւն վարչապետի ընտանիքի դեմ. ինչի համար է ցավում Մարիամ Փաշինյանը