ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Հազարավոր օգտատերեր ցնցվել են համացանցում հայտնված տեսանյութի պատճառով։
Հռոմի մետրոյում թույլ են տվել պլաստիկե շշերով վճարել. տեսանյութ
Բնապահպան ակտիվիստները և օգտատերերը սարսափել են, երբ տեսել են տեսանյութը, որը տեսագրել ու սոցցանցի իր էջում հրապարակել է Հնդկաստանի անտառային ծառայության պատասխանատու Փարվին Կասվանը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է օձը տանջվում ցավից և փորձում փսխել իրեն այդքան անհանգստացնող պլաստիկ շիշը։
«Նայեք, թե ինչպես է պլաստիկն ազդում վայրի բնության վրա: Տեսանյութը կարող է ցնցել ձեզ»,-հրապարակմանը կից գրել է Փարվինը։
Երևանի կենտրոնում սպասում են ուտող-խմողներին և «ո՛չ» ասում պլաստիկին. լուսանկարներ
Տեսանյութն արդեն ավելի քան 57 հազար դիտում ունի: Օգտատերերը հազարավոր մեկնաբանություններ են թողել արտահայտելով իրենց վատ վերաբերմունքը պլաստիկի հանդեպ։ Նրանք բոլոր երկրների իշխանություններին կոչ են անում հրաժարվել պլաստիկից:
Պլաստիկ կերան, իսկ հետո՞. Համբուրգում բնակվող հայ գիտնականը «վարժեցնում» է մանրէներին