Ասուլիս. «Ի՞նչ խնդիր կարող է առաջացնել Հանրապետության հրապարակի հնագիտական շերտի բացումը»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է այս տարի նախատեսվող Հին Երևանի՝ Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման և այն թանգարանային հատվածի վերածելու մասին:
Sputnik

Հունվարի 14-ին, ժ.11:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայանալիք մամուլի ասուլիսի ընթացքում Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը կներկայացնի Հանրապետության հրապարակի պատմությունից մի քանի դրվագ, և թե ինչ խնդիրներ կարող է առաջացնել հրապարակի հնագիտական շերտի նախատեսվող բացումը։
Նա նաև կներկայացնի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտի գործունեությունը վերջին մի քանի ամիսների ընթացքում։

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլ. հասցեով: