Արքայազն Հարրին և Մեգանը սպառնացել են սկանդալային հարցազրույց տալ, եթե իրենց բաց չթողնեն

Մեծ Բրիտանիայում շարունակում է թափ հավաքել «Մեգզիտի» հետ կապված սկանդալը։ Դատելով ամեն ինչից` Հարրիից ու Մեգանից չեն ուզում «տնավարի» բաժանվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը սպառնացել են մեծ հարցազրույց տալ հեռուստատեսությամբ, եթե իրենց թույլ չտան հրաժարվել բրիտանական թագավորական ընտանիքի պարտականություններից։ Այս մասին հաղորդում է The Sun–ը։

Մեգան Մարքլը որոշել է նորաձևությամբ զբաղվել․ The Sun

Եղիսաբեթ 2–րդը հիասթափված է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի որոշումից

Ըստ աղբյուրի` Սասեքսի դուքսը և դքսուհին արդեն շփվել են հայտնի հաղորդավար Օփրա Ուինֆրիի և այնպիսի ամերիկյան հեռուստաալիքների հետ, ինչպիսիք են ABC–ն, NBC–ն և CBS–ն։

Նշվում է նաև, որ Մեծ Բրիտանիայի թագուհին չէր ուզի, որ իրենց ներքին գործերը դրվեին հանրային քննարկման։

Աղբյուրը պատմել է, որ Մեգանը և Հարրին ուզում են պատմել «իրենց պատմությունը»։ Մասնավորապես նշվում է, որ դքսուհին ստիպված է շատ հարցերում լռել։ Ըստ ունեցած տվյալների` զույգի ընտանիքը բախվել է ռասիզմի և սեքսիզմի։

Ավելի վաղ հաղորդվել է, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հայտարարել են թագավորական ընտանիքի անդամների լիազորությունները վայր դնելու մտադրության մասին։ Դրանից հետո Եղիսաբեթ 2–րդ թագուհին խորհրդակցություն է հրավիրել այդ հարցը քննարկելու համար։

Հաղորդվել է նաև, որ Մեգան Մարքլը ծրագրել է հետագայում զբաղվել նորաձևությամբ։

Թագավորական հանգիստ. ինչպես են արձակուրդներն անցկացնում արքայազն Ուիլյամի երեխաները