Ստամբուլում ուկրաինացի և վրացի ըմբիշների մենամարտն ավարտվել է ծեծկռտուքով. տեսանյութ

Եզրափակիչից առաջ Զաքարիևը հարվածել է վրացի մրցակցի դեմքին, վերջինս էլ պատասխան հարված է հասցրել նրան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Վրացի ազատ ոճի ըմբշամարտիկ Զուրաբ Էրբոցանաշվիլու և նրա ուկրաինացի մրցակից Հասան Զաքարիևի մենամարտն ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով։ Մրցաշարն ընթացել է Ստամբուլում։

Մրցաշարի կիսաեզրափակիչում մինչև 79 կգ քաշային կարգում վրացի մարզիկն ուկրաինացուն հաղթել է 8։5 հաշվով։ Բայց իսկական գոտեմարտը սկսվել է եզրափակիչից առաջ. հաշված վայրկյանների ընթացքում Զաքարիևը հարվածել է վրացի մրցակցի դեմքին։ Վերջինս էլ պատասխան հարված է հասցրել նրան։

Համացանցում է հայտնվել Հարությունյանի ու Ակիմժանի մենամարտը. տեսանյութ

Երկու–երեք հարվածից հետո միջամտել են թիմերի մյուս մարզիկներն ու նրանց մարզիչները։ Ռինգում սկսված մարտի հետևանքով երկու մարզիկներն էլ որակազրկվել են, մրցաշարի հաղթողը չի որոշվել։