ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Երգչուհի Սոնա Ռուբենյանը սոցցանցային իր էջերում զվարճալի տեսանյութ է հրապարակել երգիչ Սևակ Ամրոյանի հետ։ Տեսանյութում երևում է, որ նրանք Ծաղկաձորում դահուկներ քշելուց հետո կանգնել են մի փոքր շունչ քաշելու, սակայն որոշել են զվարճալի տանգո պարել։
Գարիկի ու Սոնայի նոր հիթը. Jingle Bells–ին «ձեռնոց նետած» երգն արդեն համացանցում է
«Իմ ու Սևակ Ամրոյանի խելահեղ տանգոն Ծաղկաձորի սարերի լանջին»,- տեսանյութին կից գրել է երգչուհին` օգտագործելով «ժողերգիչ», «դանդաղ արտասահմանյան» հեշթեգերը։
Տեսանյութի տակ մեկնաբանություններ են թողել նաև հայտնի հայերը։ Օրինակ` երգչուհի Սոֆի Մխեյանը գրել է. «Խելահեղ ձեր տանգոն շուտով` բոլոր լրատվականներում»։
Դե իսկ հետևորդներից մեկն էլ շտապել է հարցնել` նրանք հանդիպո՞ւմ են (գրառումը ռուսերեն է. «Они встречаются?»): Սոնան ի պատասխան կատակել է. «Նեեեետ) Օնի դռուզյա րեբյատաաաա((»։
Սոնայի արձագանքը ևս զվարճացրել է հետևորդներին։
Արդեն ընտանիք ենք դարձել. ինչու Գարիկն ու Սոնան չեն ուզում` իրենց արածից «պրոյեկտի հոտ գա»
Նշենք, որ Սոնա Ռուբենյանը, Սևակ Ամրոյանը և Սոֆի Մխեյանն այս օրերին իրենց հանգիստ են անցկացնում Ծաղկաձորում։
Սոֆի Մխեյանը ևս բավական ակտիվ է սոցցանցերում և իր ակտիվ հանգստից հաճախ է լուսանկարներ հրապարակում։