ՌԱԴԻՈ

Քոչարյան. «Փաշինյանի թիմը խայտաբղետ ու բազմավեկտոր է, չկա կոնկրետ ուղղվածություն»

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությանն ու նրա մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանի պաշտոնանկությանը:
Sputnik
Քոչարյան. «Փաշինյանի թիմը խայտաբղետ ու բազմավեկտոր է, չկա կոնկրետ ուղղվածություն»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը խայտաբղետ  ու բազմավեկտոր է: Ի սկզբանե խոսվում էր, թե կա առանձին մի թև, որը, ինչպես մամուլն է նշում, սորոսական թևն է: Փաշինյանի թիմում ՀԱԿ-ից ինչ-որ հատված կա, որի վառ ներկայացուցիչը Վլադիմիր Կարապետյանն էր ու կան մարդիկ, որոնք ոչ մի կողմին չեն հարում: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

«Չի՛ կարելի դուխով ոչինչ չանել». Կարեն Քոչարյան

«Առայժմ չեմ տեսնում կոնկրետ ուղղվածություն: Եթե հաշվի առնենք քաղաքացիական սեկտորի տարբեր ներկայացուցիչների դժգոհությունները, ինչպես նաև «Սասնա ծռերի» արմատական ընդդիմության անցնելու հանգամանքն, ապա չի բացառվում, որ նրանք ինչ-որ ինֆորմացիա ունեն»,- նշեց քաղտեխնոլոգը:

Վլադիմիր Կարապետյանի պաշտոնանկությունը Քոչարյանը պայմանավորում է նրա գործունեությամբ՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ վերջին մեկ ամսում տեղի ունեցած  իրադարձությունները:

«Օրինակ՝ Ամանորի գիշերվա ելույթի դադարի հետ կապված պատմությունը, իրանա-ամերիկյան հակամարտության համատեքստում իբր Փաշինյանի շնորհավորական խոսքն` ուղղված Թրամփին և այլն»,- ասաց քաղտեխնոլոգը:

Քոչարյան. «Իշխանության հետ չեմ հանդիպել, նրանցից պատասխան չեմ ստացել»

Քոչարյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը տեսնում է` ինչպես է իր թիմը պարտվում տեղեկատվական պայքարում, այլապես Կարապետյանը պաշտոնանկ չէր արվի:

Քոչարյանը համաժողովրդական դրամահավաք է հայտարարում

Հիշեցնենք` հունվարի 9-ին վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ դադարեցնում է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի լիազորությունները և շնորհակալություն էր հայտնել մեկ տարվա համատեղ աշխատանքի համար։

Վլադիմիր Կարապետյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2018թ.–ի փետրվարից։