ԻՀՊԿ հրամանատարը ներողություն է խնդրել կորածնված ուկրաինական Boeing–ի համար

Սալամին նշել է նաև, որ Թեհրանը ստիպված էր պատասխանել Միացյալ Նահանգների գործողություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Հոսեյն Սալամին ներողություն է խնդրել «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» կործանված Boeing ինքնաթիռի համար։

Քաղավիացիան խորհուրդ է տալիս շրջանցել Իրաքի և Իրանի օդային տարածքները

Սալամիի խոսքով` ողբերգության գիշերը ամերիկյան ինքնաթիռները Պարսից ծոցում օդում էին, ու Թեհրանը ռազմական գործողությունների էր սպասում։

«Կյանքումս այսքան խղճի խայթ չեմ զգացել... Մենք սխալ ենք գործել ու մեր քաղաքացիները մահացել են դրա հետևանքով։ Մենք ներողություն ենք խնդրում», – նրա խոսքերն է  մեջբերում Isna գործակալությունը։

Իրանի դեմ նոր պատժամիջոցները կվանե՞ն Թեհրանի գործընկերներին

Սալամին նշել է նաև, որ Թեհրանը ստիպված էր պատասխանել Միացյալ Նահանգների գործողություններին։