Գյումրիում «Mercedes»-ը բախվել է սյանը և բռնկվել. վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են

Փրկարարները մեկուսացրել են հրդեհը և մարել: Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը:
Sputnik

ԵՐԵՎԱն, 13 հունվարի – Sputnik. Հունվարի 13-ին, ժամը 02:13-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Խոշոր վթար Գեղարքունիքի մարզում. 1 հոգի մահացել է, վիրավորներից 2-ը երեխաներ են

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան բախվել է սյանը և բռնկվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդ Արթուր Ղ.-ն (ծնված 1991 թ.) և ուղևոր Անի Մ.-ն (ծնված 1991 թ.) հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Խոշոր հրդեհ «ՆԻԿՕ» խանութ-սրահի պահեստում. տեսանյութ

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:29-ին, մարվել՝ 02:57-ին: Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը: