ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Հունվարի 13-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Տաշիր-Գյումրի ավտոճանապարհը փակ է: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին առկա է մերկասառույց, իսկ Վայոց Ձորի Սարավան-«Զանգեր» հատվածում և Սյունիքի մարզում ձյուն է տեղում:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Քաղավիացիան խորհուրդ է տալիս շրջանցել Իրաքի և Իրանի օդային տարածքները
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացած տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: