Պետրոս Ավետիսյանը տեղափոխվեց ղազախական «Տոբոլ»

Պետրոս Ավետիսյանը «Արարատ-Արմենիայի» կազմում հանդես էր գալիս 2019 թվականի հունվար ամսից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը տեղափոխվեց ղազախական «Տոբոլ»։ Այս լուրը տեղադրված է «Արարատ-Արմենիայի» Fecbook-ի էջում։

Ցտեսություն, Հայաստան. ամենահայ բրազիլացին ավարտում է ֆուտբոլային կարիերան. տեսանյութ

Պետրոս Ավետիսյանը «Արարատ-Արմենիային» միացել էր 2019 թվականի հունվար ամսին:

««Արարատ-Արմենիայի» կազմում Պետրոսը մասնակցել է 39 խաղի և դարձել է 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ»,–ասված է հայտարարության մեջ:

Իսկ Հայաստանի հավաքականում Ավետիսյանն իր նորամուտը նշել է 2019 թվականի մարտին։ Ազգային թիմում նա անցկացրել է հինգ հանդիպում: Ավելի վաղ Ավետիսյանը հանդես է եկել «Բանանց» և «Փյունիկ» ակումբներում։

Նշենք, որ «Տոբոլը» 2010-ի Ղազախստանի չեմպիոն էր և 2007-ի գավաթակիրը: Ազգային առաջնության քառակի արծաթե մեդալակիր է, չորս անգամ նվաճել է բրոնզե մեդալներ: Թիմի գլխավոր մարզիչն է Գրիգորի Բաբայանը: