Ինչպես կավարտվի 2020-ի առաջին աշխատանքային շաբաթը. եղանակի տեսություն

Օդերևութաբանները եղանակային տատանումներ չեն կանխատեսում։ Օդի ամենաբարձր ջերմաստիճանը կարձանագրվի Սյունիքի մարզում և Արցախում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Այս տարվա առաջին աշխատանքային շաբաթը կավարտվի չոր եղանակով. այսօր` հունվարի 12-ին, ինչպես նաև հաջորդ մի քանի օրերի ընթացքում Հայաստանում և Արցախում տեղումներ չեն գրանցվի։ Այս մասին հայտնում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ օդերևութաբանների կանխատեսումների` այսօր ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Սյունիքի մարզում և Արցախում (+10 աստիճան)։

Ինչպես կավարտվի 2020-ի առաջին աշխատանքային շաբաթը. եղանակի տեսություն

Մայրաքաղաք Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 4-6 աստիճան տաքության սահմանում, իսկ գիշերը կարող է նվազել մինչև - 2 աստիճան։