Բողոքի ակցիաների ֆոնին․ հայտնի է` երբ Աբխազիայում նախագահ կընտրեն

Բողոքի ակցիաների ֆոնին տեղի է ունեցել Աբխազիայի ԿԸՀ նիստը, որտեղ որոշվել է նախագահական ընտրություններ նշանակելու հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ)-ը հանրապետության նախագահի ընտրությունը նշանակել է այս տարվա մարտի 22-ին, հաղորդում է Sputnik Աբխազիան։

Աբխազիայի խորհրդարանը դիմել է նախագահ Ռաուլ Խաջիմբային հրաժարական տալու առաջարկով

Ինչպես հաղորդել է Աբխազիայի ԿԸՀ ղեկավար Թամազ Գոգիան, որոշումն ընդունվել է գրեթե միաձայն։ Բացի դրանից, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում նշել են, որ օրենքի համաձայն` կրկնակի ընտրություններում թեկնածուները կարող են լինել նախկին ընտրություններից կամ նոր հավակնորդներ։ Նիստի ընթացքում դրվել է ԿԸՀ նախագահ ընտրելու հարցը, և միաձայն որոշմամբ հանձնաժողովի ղեկավար է վերընտրվել Թամազ Գոգիան։

Հիշեցնենք, որ Սուխումում հունվարի 9-ից բողոքի ակցիաներ են ընթանում, ընդդիմության ներկայացուցիչները պահանջում են նախագահի հրաժարականը։ Հունվարի 10-ին Գերագույն դատարանն անօրինական է ճանաչել ԿԸՀ որոշումը սեպտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրության արդյունքների մասին։

Հրաձգություն Սուխումում, կան զոհեր և վիրավորներ. նշվում է, որ նաև «օրենքով գող» է սպանվել