Խոշոր շահում. Սերենա Ուիլյամսը Օքլենդի թենիսի մրցաշարում հաղթեց Ջեսիկա Պեգուլային

Աշխարհի նախկին առաջին ռակետ, «Մեծ սաղավարտ» մրցաշարերի 23–ակի հաղթող Սերենա Ուիլյամսն ավելի քան քառորդ միլիոն դոլար է շահել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. Հանրահայտ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում անցկացվող մրցաշարի եզրափակիչում հաղթեց հայրենակից Ջեսիկա Պեգուլային։ Այս մասին  հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նշենք, որ մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում էր 275 հազար դոլար։ Եզրափակիչ հանդիպումն ավարտվեց Ուիլյամսի հաղթանակով ՝ 6: 3, 6:4 հաշվով: Հանդիպումը տևեց ավելի քան մեկուկես ժամ:

Ավելի վաղ Associated Press գործակալությունը Սերենա Ուիլյամսին տասնամյակի լավագույն մարզիկ էր ճանաչել։  38-ամյա ամերիկացի թենիսիստուհին քվեարկության արդյունքում առաջ էր անցել հայրենակիցներ մարմնամարզիկ Սիմոնե Բայլսից ու լողորդ Քեթի Լեդեկիից: Բայլսը AP-ի հարցման արդյունքում հաըտնվել էր երկրորդ տեղում, իսկ Լեդեկին՝ երրորդում։

Սեր ու համերաշխություն. Սերենա Ուիլյամսը կնոջ կեղծամ է դրել ամուսնու` Ալեքսիսի գլխին

Սերենա Ուիլյամսն իր կարիերայի ընթացքում  WTA-ի 72 մրցաշար է հաղթել, որոնցից 23-ը` Մեծ սաղավարտի առաջնություններում։  Այս պահին նա մոլորակի լավագույն թենիսիստների դասակարգման աղյուսակի տասներորդ տեղում է:

Հիշեցնենք, որ Սերենան ամուսնացած է ամերիկահայ գործարար, Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի հետ։ 2017 թվականին ծնվեց նրանց դուստրը` Ալեքսիս Օլիմպիա Օհանյանը։

Մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա հունվարի 12-ին։ Մրցանակային ֆոնդը 275 հազար դոլար է։