Ինչո՞ւ է բրիտանացի նախարարը կորցրել քունը․ Ուոլեսն անկեղծացել է

Դոնալդ Թրամփի մեկուսացման քաղաքականությունն անհանգստացնում է Մեծ Բրիտանիայի ռազմաքաղաքական ղեկավարությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Մերձավոր Արևելքից ԱՄՆ-ի հեռանալու և Վաշինգտոնի` աշխարհում գերիշխող դիրքերը կորցնելու հեռանկարը Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսին թույլ չեն տալիս քնել։ Նախարարը The Sunday Times պարբերականին տված հարցազրույցում խոստովանել է, որ տառապում է անքնությամբ։

Մեծ Բրիտանիայի վարչապետն իրականում թուրք է. ինչու է պապը փոխել ազգանունն ու լքել հայրենիքը

«Ես անհանգստացած եմ, որ ԱՄՆ-ն կարող է զիջել առաջնորդի դիրքերն աշխարհում։ Դա բացասական եմ համարում ամբողջ աշխարհի և Մեծ Բրիտանիայի համար։ Այդ հեռանկարն ինձ թույլ չի տալիս գիշերները քնել։ Մենք սպասում ենք վատագույնին, բայց լավագույնի հույս ունենք», - հայտարարել է Ուոլեսը։

Նախարարը համոզված է, որ Միացյալ Թագավորությունը ռազմական ոլորտում պետք է ավելի քիչ հույսը դնի ամերիկացիների վրա։

Հարրիի և Մեգանի արձանները հանել են Տյուսոյի թագավորական ընտանիքի ցուցադրությունից

«Վերջին տարվա ընթացքում ԱՄՆ-ն զորքերը դուրս է բերել Սիրիայից, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է ՆԱՏՕ-ին ավելի ակտիվ մասնակցություն ունենալ մերձավորարևելյան հարցերում։ Ուստի մենք պետք է փոխենք մեր պաշտպանական ռազմավարությունը և պատրաստվենք առանց ԱՄՆ-ի պատերազմ վարելուն», - ասել է նախարարը։

Հարրիի և Մեգանի արձանները հանել են Տյուսոյի թագավորական ընտանիքի ցուցադրությունից

Նա բողոքել է, որ բրիտանական բանակն այսօր չափազանց շատ է կախված հետախուզական և օդային աջակցությունից։ Բայց հասկացնել է տվել, որ վերջին միտումների ֆոնին ապագայում անգլո-ամերիկյան ռազմական կոալիցիան պահպանելու հավանականությունն ավելի մշուշոտ է դառնում։