ՌԱԴԻՈ

Սաֆրաստյան. «Թուրքիան ձգտում է տարածաշրջանում դառնալ որոշումներ ընդունող ուժի կենտրոն»

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է իրանա-ամերիկյան հակամարտության ֆոնին Թուրքիայի պահվածքին:
Sputnik
Սաֆրաստյան. «Թուրքիան ձգտում է տարածաշրջանում դառնալ որոշումներ ընդունող ուժի կենտրոն»

Թուրքիայի` ի պաշտպանություն Իրանի հայտարարությունը միանգամայն հասկանալի էր: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։

Միքայելյան. «Կգա մի պահ, երբ երկրները կկանգնեն ընտրության առաջ՝ ԱՄՆ կամ Իրան»

«Մենք պետք է Թուրքիայի քաղաքականությունը փորձենք գնահատել ռազմավարական տիրույթում, որովհետև, ինչպես ակնհայտ է վերջին տարիներին, նշված երկիրը ձգտում է տարածաշրջանում դառնալ որոշումներ ընդունող ուժի կենտրոն: Եթե մի պահ պատկերացնենք, որ ԱՄՆ-ն սկսում է զորքերը դուրս բերել տարածաշրջանից, դա կնշանակի Թուրքիայի դերի ավելի ամրապնդում Մերձավոր Արևելքում: Կարծում եմ, Թուրքիան հաշվարկում է դա ու հենց դրան էլ ձգտում է»,- նշեց ակադեմիկոսը:

Նրա կարծիքով` դրանից Ռուսաստանի դերը չի ուժեղանա: Թեև շատերը մտածում են սառը պատերազմի կանոններով, սակայն աշխարհն այլ է, և Ռուսաստանն օբյեկտիվորեն գնահատելով  իր հնարավորությունները՝ գիտակցում է, որ չի կարող Մերձավոր Արևելքում ունենալ այնպիսի ազդեցություն, ինչպիսին ուներ Խորհրդային Միությունը: 

Մերձավոր Արևելքի համար անողոք պայքարը երբեք չի դադարելու. Դավիթ Ջամալյան 

Սաֆրաստյանի համոզմամբ՝ կառաջանա որոշակի վակուում, որը առաջին հերթին կփորձի լրացնել Թուրքիան, սակայն այդ հարցում իրական թեկնածուն Իրանի Իսլամական հանրապետությունն է, և հակասությունների ուժեղացման առումով Թուրքիայի ու Իրանի միջև կարող են լինեն բավականին հետաքրքիր զարգացումներ, քանի որ նշված երկրները վիճահարույց տարածաշրջանում վաղեմի հակառակորդներ են: