ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելել է մի շարք զորամասեր և տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին, կենցաղային ու ծառայողական պայմաններին, անվտանգության և մարտական պատրաստականությանն առնչվող հարակից խնդիրներին։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից։
«Հունվարի 12-ին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, աշխատանքային շրջայցով եղել է հյուսիս-արևելյան և կենտրոնական ուղղությամբ գործող մի շարք զորամասերում, մասնակցել ռազմական ու թիկունքային նշանակության նորակառույց շինությունների բացման հանդիսավոր արարողությունների»,–նշված է հաղորդագրության մեջ:
Տասնյակ զինծառայողներ Մարտունիում բնակարան են ստացել
Շահառու զորամասերի զինծառայողները 2019թ. ընթացքում իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում ապահովվել են նորակառույց և արդի բոլոր չափորոշներին համապատասխանող զորանոցներով, որոնցում, բացի կենցաղային ու ծառայողական պայմաններից բացի լուծված են նաև անվտանգության և մարտական պատրաստականությանն առնչվող հարակից խնդիրները:
«Մեզ համար ողջունելի է պաշտոնական Երևանի քաղաքականությունը». Բակո Սահակյան
Նշված զորամասերում շահագործման են հանձնվել նաև տեխնիկական սպասարկման ու բժշկական կետեր, լցակայան ու վառելիքաքսուքային նյութերի պահեստ, կաթսայատներ և այլ կառույցներ: ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը վստահեցրել է, որ 2020թ. ընթացքում ևս ՊԲ-ում իրականացվող շինաշխատանքները կգտնվեն համապատասխան ստորաբաժանումների մշտական վերահսկողության ներքո և միտված կլինեն զինծառայողների համար ծառայողական ու կենցաղային ամենաբարձր մակարդակի պայմաններ ապահովելուն: