ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զենելսկու հետ զրույցի ժամանակ նշել է, որ ուկրաինական օդանավի կործանման հետ կապ ունեցող բոլոր մարդիկ կկանգնեն իրանական դատարանի առաջ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մարդկային սխալն է հանգեցրել այս ավիաաղետին, ու միջադեպի հետ կապ ունեցող մարդիկ կհանձնվեն դատական մարմիններին»,-նշված է Իրանի նախագահի կայքում տեղադրված հայտարարության մեջ։
Ռոհանին ավելացրել է, որ իրանական դատական համակարգը առաջիկայում միջոցներ կձեռնարկի այդ ուղղությամբ։
Հեռախոսազրույցը կայացել է այն բանից հետո, երբ Իրանի ռազմական իշխանությունը խոստովանել է, որ չկանխամտածված կործանել է ուկրաինական ինքնաթիռը՝ այն «թշնամական թիրախի» (թևավոր հրթիռի) տեղ դնելու պատճառով։ Իրանում նշել են, որ ԱՄՆ-ի կողմից հարձակման էին սպասում, ինչի հետ կապված երկրի ՀՕՊ-ը մարտական պատրաստականության վիճակում էր։
Հասան Ռոհանին ինքնաթիռի կործանման թեման քննարկել է Զելենսկու հետ
Հիշեցնենք, որ հունվարի 7-ի լույս 8-ի գիշերը ուկրաինական ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800–ը թռիչքից գրեթե անմիջապես հետո կործանվել էր Թեհրանի օդանավակայանի մոտակայքում։ Մահացել էին օդանավում գտնվող բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները, ընդհանուր` 176 մարդ։ Հունվարի 11-ի առավոտյան Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարել է, որ ուկրաինական ինքնաթիռը խոցվել է մարդկային սխալի պատճառով. հակառակորդի օդանավի հետ են շփոթել։
Ավիաաղետի հետևանքով մահացած 176 անձանցից 167-ն Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Գերմանիայի, Շվեդիայի ու Աֆղանստանի քաղաքացիներն էին, անձնակազմի 9 անդամները` Ուկրաինայի։
«Ուզում էի մեռնել, երբ իմացա ուկրաինական Boeing-ի կործանման մասին»․ Հաջիզադե