Մեգան Մարքլը որոշել է նորաձևությամբ զբաղվել․ The Sun

Մի շարք խոշոր ապրանքանիշներ պատրաստ են աշխատել Մարքլի հետ։ Գործարքներից շատերն արդեն մի քանի միլիոն ֆունտ ստեռլինգ են գնահատվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Թագավորական լիազորությունները վայր դնելու հայտարարությունից հետո արքայազն Հարրիի 38-ամյա կինը` Մեգան Մարքլը, նոր հայտարարություն է արել. նա մտադիր է մտնել նորաձևության աշխարհ և համագործակցելու է Givenchy հանրահայտ ապրանքանիշի հետ։ The Sun պարբերականը գրում է, որ հիմա ամուսինները ստիպված են լինելու ինքնուրույն գումար վաստակել, քանի որ թագավորական ընտանիքի եկամտի աղբյուրից ֆինանսավորում չեն ստանալու։

Եղիսաբեթ 2–րդը հիասթափված է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի որոշումից

Մեգան Մարքլն արդեն սկսել է բանակցել նորաձևության ոլորտի առաջատար ապրանքանիշների հետ, որոնք պատրաստ են նոր նախագծեր սկսել նրա հետ։ Ակնկալվող գործարքներից շատերն արդեն մի քանի միլիոն ֆունտ ստեռլինգ են գնահատվում։

Մեգան Մարքլը միշտ է հետաքրքրվել է նորաձևության աշխարհով։ Օրինակ` նախորդ տարվա սեպտեմբերին նա դարձել էր բրիտանական Vogue ամսագրի խմբագիրը։ Նա նաև Smart Works գրասենյակային հագուստի հավաքածու է ստեղծել` համագործակցելով John Lewis, Marks & Spencer, Jigsaw ապրանքանիշների հետ։

Ջենիֆեր Լոպեսի զգեստը ծաղրել են սոցցանցերում

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2–րդին դուր չէր եկել, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը որոշել են հրաժարվել արքայական ընտանիքի անդամների լիազորություններից` առանց Բուքինգեմյան պալատի հետ նախապես համաձայնեցնելու։

Ամուսինների հայտարարությունը որակվել էր որպես ընտանիքի դեմ պատերազմ, և նրանց որոշումը զայրացրել էր Ուելսի արքայազնին և արքայազն Ուիլյամին։

Հրաժեշտ սևին. հայտնի է` որն է 2020–ի ամենանորաձև գույնը