Երևանի կենտրոնում տղամարդը նետվել է 11–րդ հարկից

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության ու Քննչական կոմիտեի ծառայողներ, որոնք պարզում են կատարվածի մանրամասները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Մեր տեղեկություններով` քիչ առաջ սարսափելի դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքի կենտրոնում: Զաքյան փողոցի թիվ 1 շենքի 11-րդ հարկից մոտ 50 տարեկան տղամարդ է նետվել: Նա տեղում մահացել է:

Ուզում էր կամրջից նետվել. Երևանում անցորդները կանխել են երիտասարդ աղջկա ինքնասպանությունը

Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության ու Քննչական կոմիտեի ծառայողներ, որոնք պարզում են կատարվածի մանրամասները: Տեղում է նաև շտապօգնության խումբը:

Sputnik Արմենիայի տեղեկություններով`ինքնասպան եղած տղամարդն ապրում էր կնոջ հետ և չի բացառվում, որ նա բնակարանից նետված լինի հենց կնոջ ներկայությամբ:

Կոտայքում կանխվել է 27–ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը. տեսանյութ