«Դալմա գարդեն մոլը» մասնագիտական խումբ է հրավիրել Մոսկվայից

Առևտրի կենտրոնը ևս մի քանի օր չի աշխատի, քանի որ շենքում տեխնիկական աշխատանքներ են կատարվելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. «Դալմա գարդեն մոլի» ղեկավարությունը մասնագիտական խումբ է հրավիրել Մոսկվայից` օդափոխության համակարգի տեխզննման աշխատանքներ իրականացնելու համար։ Այս մասին նշված է առևտրի կենտրոնի տարածած հայտարարության մեջ։

Իրարանցում «Դալմա գարդեն մոլում»` մարդկանց տարհանում են. ԱԻՆ-ը պնդում է` կեղծ խուճապ է

«Աշխատանքներն իրականացվելու են մոտ օրերին, և «Դալմա գարդեն մոլը» շարունակելու է չգործել մինչև հունվարի 14-ը՝ ելնելով տեխնիկական աշխատանքներ կատարելու և կենտրոնի բնականոն աշխատանքները վերսկսելու անհամատեղելիությունից»,– հայտնում է «Դալմա Գարդեն մոլը»։

Առևտրի կենտրոնից հայտնում են նաև, որ կատարվում են բոլոր քայլերը, որպեսզի հնարավորինս շուտ վերսկսեն բնականոն աշխատանքը:

Հիշեցնենք` հունվարի 9-ին առևտրի կենտրոնում արտակարգ իրավիճակ էր ստեղծվել. շենքից տարհանել էին բոլորին, քանի որ ցնցումներ էին գրանցվել։

Ո՞րն էր «Դալմա գարդեն մոլում» արտակարգ իրավիճակի պատճառը. մասնագիտական կարծիքներ