Ադրբեջանական կրակոցից զինվոր է վիրավորվել

Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Այսօր ժամը 12:25 մոտակայքում Տավուշի Բերքաբեր համայնքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում ադրբեջանական դիպուկահարի կրակոցից զինծառայող է վիրավորվել։

Բերքաբերում միայն մեկ կրակոց է հնչել, որն ուղղված է եղել զինծառայող Արթուր Արզումանյանին

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում հայտնում է, որ վիրավոր զինվորը ՀՀ ԶՈւ-երի զինծառայող, շարքային Արթուր Սլավիկի Արզումանյանն է։

«Հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա»,– գրում է Հովհաննիսյանը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին Facebook-ի իր էջում գրել էր, որ 2019 թվականի ընթացքում հայկական բանակում զոհերի պատմական մինիմում է գրանցվել։ Ըստ նրա` մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, որքան 2019 թվականին:

Ադրբեջանն ավելի քան 700 կրակոց է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ