Խորեն Հովհաննիսյանը 65 տարեկան է. ՀՖՖ-ն պարգևատրել է լեգենդար ֆուտբոլիստին

20-րդ դարի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը տոնում է իր ծննդյան 65-ամյակը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը 65- ամյա հոբելյանի կապակցությամբ և հայկական ֆուտբոլին մատուցած ծառայությունների համար ՀՖՖ բարձրագույն պարգևով՝ շքանշանով է պարգևատրել լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանին:

Խորեն Հովհաննիսյանն առաջին օգնություն է ցուցաբերել ուշաթափված պատանի ֆուտբոլիստին

1975 թվականի մարտի 19-ին առաջին անգամ «Արարատի» կազմում դուրս գալով խաղադաշտ, Մյունխենի «Բավարիայի» հետ մրցավեճում, Խորեն Հովհաննիսյանն աստիճանաբար դարձավ Հայաստանի լավագույն թիմի ավագն ու առաջատարը:

Շատ երկար կարելի է թվարկել, թե հանդես գալով «Արարատի» կազմում ինչ արդյունքների է հասել լեգենդար ֆուտբոլիստը նախկին ԽՍՀՄ առաջնություններում. 305 խաղ, 93 գոլ: ԽՍՀՄ հավաքականի կազմում նա անցկացրել է 37 խաղ ու դարձել ութ գոլի հեղինակ, իսկ 1980 թվականին` օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն(1976թ):

Ինչու Խորեն Հովհաննիսյանը հրաժարվեց ՀՖՖ նախագահի թեկնածությունից

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Խորեն Հովհաննիսյանը մի շարք ակումբներում աշխատել է որպես գլխավոր մարզիչ: 1996-97թթ եղել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը: 2019 թվականին կայացած ՀՖՖ նախագահի ընտրություններում առաջադրված էր որպես թեկնածու, բայց մինչև ընտրությունները հրաժարվեց պայքարից`  հօգուտ հետագայում ընտրված Արմեն Մելիքբեկյանի: