Կիևում ձերբակալել են օրենքով գող Կամո Մոսկովսկիին

Ոստիկանությունը պնդում է, որ Կամո Մոսկովսկին անօրինական ճանապարհով է Ուկրաինայում հայտնվել, որպեսզի Ռուսաստանում նրան պատասխանատվության չենթարկեն «օրենքով գող» կարգավիճակի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Կիևում ձերբակալվել է Կամո Մոսկովսկի մականունով քրեական հեղինակությունը։ Այս մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ–ները` հղում անելով երկրի Ներքին գործերի նախարարությանը։

Ոստիկանությունը պնդում է, որ Կամո Մոսկովսկին անօրինական ճանապարհով է Ուկրաինայում հայտնվել, որպեսզի «օրենքով գող» կարգավիճակի համար Ռուսաստանում խուսափի քրեական պատասխանատվությունից և վերահսկողություն սահմանի Ուկրաինայի հանցավոր խմբավորումների նկատմամբ։

Օրենքով գողը ձերբակալվել է դեռ դեկտեմբերի 5-ին։ Այժմ որոշում են նրան արտաքսելու և Ուկրաինա մուտք գործելու արգելքի հետ կապված հարցերը։

Երևանում բերման են ենթարկել Արտյոմ Կանևսկոյին ու նրա թիկնապահներին. տեսանյութ

Կամո Մոսկովսկին (իսկական անունը` Կամո Եղիազարով) ծնվել է Վրաստանում, ՌԴ քաղաքացի է, «թագադրվել է» 1983 թվականին Թբիլիսիում։ Ազգային ոստիկանության տեղեկության համաձայն` ավելի քան 30 տարի անցկացրել է բանտերում։

Վերջին անգամ ազատ է արձակվել 2019 թվականի հոկտեմբերին։

«Օրենքով գողի հանցավոր ծրագրերի իրականացում թույլ չտալու համար իրավապահները պարզել են նրա գտնվելու վայրը և կիրակի` հունվարի 5-ին, ձերբակալել», – նշել են ՆԳՆ–ում։

Հայաստանի իշխանությունը հաշվառել է քրեական հեղինակություններին ու «օրենքով գողերին»

Այժմ Կամո Մոսկովսկիին 6 ամսով տեղավորել են օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար նախատեսված ժամանակավոր կացարանում։ Որոշվում է նրան երկրից հարկադրաբար դուրս բերելու և 5 տարի ժամկետով Ուկրաինա մուտք գործելու արգելք սահմանելու հարցը։

Կտրված թաթիկներ, «օրենքով գողեր», սատանայի հետ կապ. Փաշինյանի` 2019թ-ի հայտարարությունները

Հիշեցնենք, որ 2019 թվականին ՌԴ քրեական օրենսգրքում նոր հոդված է ավելացել` «Բարձր դիրքի զբաղեցում հանցավոր հիերարխիայում»։ Դրա համար 8-15 տարվա ազատազրկում է նախատեսվում ` մինչև 5 մլն ռուբլի հնարավոր տուգանքով։

Հանցավոր խումբ ղեկավարելու կամ ստեղծելու, ինչպես նաև հանցավոր խմբի հավաքներին մասնակցելու համար մինչև 20 տարվա ազատազրկում է սպառնում։

«Օրենքով գողերի» դեմ պայքարը նոր չէ, կամ կանոններ` հազարավոր կալանավորների կյանքի գնով