«Իմ քայլի» պատգամավորը Մոսկվայում հեռախոսը թողել է տաքսու մեջ ու դիմել ոստիկանություն

Իշխող դաշինքի պատգամավորը ոստիկաններին պատմել է, որ թողել է հեռախոսը տաքսու մեջ, իսկ վարորդը բարեխիղճ չի եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանը դիմել է Մոսկվայի ոստիկանություն` հայտնելով հեռախոսը կորցնելու մասին, հաղորդում է Ռեն ՏՎ–ն։

Երևանում աղջիկն ընկել է բարձրահարկից և մնացել լվացքի պարանից կախված. նրա կյանքը փրկել են

Ինչու էր լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանն արտասահմանում խուսափում հայերից

Ավետիսյանը ոստիկաններին հաղորդել է, որ Մոսկվա կատարած այցի ժամանակ կորցրել է իր Samsung Galaxy 8+ սմարթֆոնը։

Պատգամավորի խոսքով` նա հեռախոսը մոռացել է ավտոմեքենայի մեջ հունվարի 6–ի լույս 7–ի գիշերը։ Դրանից հետո վարորդը նրա հետ չի կապվել։

Պատգամավորի դիմումի փաստով կատարվում է ստուգում։

«Ամուսնացիր՝ կանցնի». իմքայլական պատգամավորների բանավեճը սոցցանցում «բոլոլա» է դարձել