ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Ուկրաինական Boeing 737–ի կործանման հետևանքով մահացած ուկրաինացի բորտ-ուղեկցորդուհի Վալերիա Օվչարուկի Instagram–յան վերջին գրառումն անչափ հուզել է օգտատերերին։
«Աշխատանք, ես քեզ սիրում եմ», – դեկտեմբերի 21-ին հրապարակած լուսանկարի տակ գրել է նա։
«Գեղեցիկ աղջիկ է, նա դեռ կարող էր երկար ապրել», – այս գրառմանն արձագանքել է օգտատերերից մեկը։ «Աստված իմ, որքան ափսոս են երիտասարդները... Աստված հոգին լուսավորի», – գրել է մյուսը։
Հրաշքով չի նստել ինքնաթիռ. մանրամասներ Իրանում կործանված ինքնաթիռի ուղևորների մասին
Ոմանք էլ միստիկ կապ են գտել Վալերիայի էջի կենսագրական նկարագրության և նրա ողբերգական ճակատագրի միջև։ Իր մասին տեղեկության մեջ բորտուղեկցորդուհին անգլերեն գրել է. «Հավատում եմ, որ կարող եմ թռչել։ Հավատում եմ, որ կարող եմ դիպչել երկնքին»։
«Ահա և դիպավ երկնքին։ Վախեցեք ձեր ցանկություններից, դրանք իրականանալու հատկություն ունեն», – գրել է օգտատերերից մեկը։
Լուսանկարներից մեկի տակ էլ suraya_ibragim անունով օգտատերը հետևյալ գրառումն է արել. «Դու կանխազգում էիր, հրեշտակ... հանգչիր խաղաղությամբ»։
Հրապարակվել է Իրանում ինքնաթիռի կործանման տեսանյութը. ԶԼՄ
Հիշեցնենք` «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» ինքնաթիռը հունվարի 8-ի առավոտյան այրվել և ընկել է Թեհրանի օդանավակայանից դուրս գալուց հետո։ Օդանավում գտնվող բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները մահացել են (ընդհանուր թիվը` 176)։ Նրանց մեծամասնությունը Կանադայի և Իրանի քաղաքացիներ էին։ Հունվարի 9-ին համացանցում մի տեսանյութ հայտնվեց, որում իբր պատկերված է ուկրաինական Boeing 737-800–ի հրթիռակոծության պահը։
Իրանում կործանված Boeing-737 ինքնաթիռում Հայաստանի քաղաքացիներ չեն եղել. ՀՀ ԱԳՆ