Ալեքսանդր Ռևան չորրորդ անգամ ամուսնացել է «իր հայուհու» հետ

Մինչև Անժելիկային հանդիպելը Ալեքսանդրն ասել է, որ մտադիր չէ ամուսնանալ մինչև 40 տարեկանը։ Սակայն նրան չի հաջողվել պահել խոստումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Հայտնի ռուսաստանցի շոումեն և երգիչ Ալեքսանդր Ռևան և նրա հայ կինը` Անժելիկան, Մալդիվյան կղզիներում մեծ շուքով նշել են հարսանիքի տարեդարձը` հարսանեկան զգեստներով։

Անժելիկան մի շարք գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել Instagram սոցիալական ցանցի իր էջում։

Մի բարձի ծերանաք, կամ երբ խելահեղ սիրավեպն ավարտվում է հայի հետ ամուսնությամբ

«Ես արդեն չորրորդ անգամ դառնում եմ քո կինը», – գրել է Անժելիկան։

Հանդիսությանը մասնակցել են զույգի դուստրերը` Ալիսան և Ամելին։ Նրանք բոլորը սպիտակ հագուստներով են եղել։

Արարողությանը ներկա են եղել են տեղի թմբկահար–երաժիշտները։ Ընտանիքը լուսանկարվել է Հնդկական օվկիանոսի և արևադարձային էկզոտիկայի ֆոնին։

Լուսանկարն ըստ արժանվույն գնահատել են աստղային ընտանիքի երկրպագուները. «Ինչ լավ է։ Հիանալի զույգ», «Ինչ գեղեցիկ և երջանիկ ընտանիք է», «Շնորհավորում եմ։ Պահպանեք ձեր սերը»։

Իսկ եթե ամուսինը տեսնի՞. համացանցում քննարկում են Ալեքսանդր Ռևայի հայ կնոջ լուսանկարը

Անժելիկան և Ալեքսանդրն ամուսնացել են 2007թ–ի ապրիլին։ Հատկանշական է, որ մինչև Անժելիկային հանդիպելը Ալեքսանդրն ասել է, որ մտադիր չէ ամուսնանալ մինչև 40 տարեկանը։ Սակայն Անժելիկայի հետ ծանոթությունից հետո նրա պլանները փոխվել են։