Ամանորին քանի՞ մարդ է այցելել թանգարաններ. Փաշինյանը թվեր է հրապարակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է կառավարության նախաձեռնության արդյունքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 Հունվար — Sputnik. Նոր տարվա ոչ աշխատանքային օրերին 14 662 մարդ այցելել է այդ օրերին աշխատող թանգարաններ: Այս վիճակագրությունը Facebook-ի իր էջում ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«11 916-ը տոմս են գնել, իսկ 2 746 մինչև 18 տարեկան անձինք օգտվել են կառավարության սահմանած անվճար մուտքի իրավունքից»,– գրում է Փաշինյանը` եզրակացնելով` Ամանորը Հայաստանում հետաքրքիր է:

Հիշեցնենք` Ամանորից առաջ ՀՀ կառավարությունը քաղաքացիներին կոչ էր արել «սեղանային մշակույթի» փոխարեն տոն անցկացնել իրական մշակութային միջավայրում` ընտանիքի հետ այցելել թանգարաններ, նաև ներկայացումներ դիտել։

Արսեն Թորոսյանը վայելում է ամանորյա արձակուրդը. լուսանկարներ

Այս նախաձեռնությանը կամավոր սկզբունքով միացել էին Երևանի մի շարք թանգարաններ, որոնք նախապես հայտարարել էին, որ տոնական  օրերին աշխատելու են։