«2019 թվականին Հայոց բանակում զոհերի պատմական մինիմում է արձանագրվել». Փաշինյան

ՀՀ վարչապետը Facebook սոցիալական ցանցի իր էջում ներկայացրել է Հայոց բանակում անցած տարվա ընթացքում գրանցված մահերի վիճակագրությունն` առանց թվերի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին: Այս լուրը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը`նշելով, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը անգին է, կորուստը անամոքելի:

Ինքնաթիռներ, սնունդ, աշխատավարձ և ոչ միայն․ ինչպիսի՞ն էր տարին հայկական բանակի համար

«Բայց, քանի որ բանակում արձանագրված ամեն մահ կրկնակի ցավ ու կսկիծ է պատճառում բոլորիս, հարկ եմ համարում մի լուր ներկայացնել:

2019 թվականի ընթացքում Հայոց բանակում (բոլոր պատճառներով) զոհերի պատմական մինիմում է արձանագրվել։ Այսինքն, մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին»,–գրել է ՀՀ վարչապետը` հավելելով` Աստված պահապան մեր զինվորներին:

Նշենք, որ տարվա իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ– լեյտենանտ Արտակ Դավթյանը ասել էր, որ 2018 թվականի համեմատ 2019 թվականին Զինված ուժերում 22 տոկոսով նվազել է զոհերի (մահերի) թիվը, որից ծառայության հետ կապված դեպքերը նվազել են մոտ 48 տոկոսով:

ՍՈւ– 30 կործանիչների առաջին խմբաքանակը ժամանեց Հայաստան. տեսանյութ