Որ կուսակցությունը որտեղ ու ինչ ճոխության փարթի է արել Ամանորին. «Ժողովուրդ»

Թերթը փորձել է պարզել, թե որքան գումար են ծախսել նախատոնական հավաքույթնե­րի ժամանակ քաղաքական ուժերը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Հայաստանի խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերն ամանորյա մեծ հավաքույթներ են ունեցել։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Ամանորյա կորպորատիվներ. ինչքան է ծախսելու Երևանի վարչական շրջաններից յուրաքանչյուրը

«Սթափվեք և մնացեք զբաղեցրած պաշտոնի լիազորությունների շրջանակում». ՀՅԴ կոչը Փաշինյանին

Թերթը փորձել է պարզել, թե որքան գումար են ծախսել այդ նախատոնական հավաքույթնե­րի ժամանակ քաղաքական ուժերը: Օրինակ՝ «Իմ քայլը» խմբակցությունն իր խնջույքը կազմակերպել է նույն խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանին պատկանող «Լիաննա» ռեստորանային համալիրում, որտեղ յուրաքանչյուր անձ ինքն է վճարել իր «աթոռի» համար մոտ 11.000 դրամ:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն իր ամանորյա «փարթին» անցկացրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում, սակայն վերջիններս խուսափում են գումարի մասին տեղեկություն տրամադրել: Ըստ ամենայնի, Ծառուկյանի հյուրասիրությունն է եղել:

Իսկ ահա «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր հավաքույթն անցկացրել է «Վենեցիա» ռեստորանային համալիրում, ներկա են եղել խմբակցության պատգամավորներն ու իրենց օգնականները, և յուրաքանչյուր պատգամավոր վճարել է 50 հազար դրամ, որպեսզի հոգան ընդհանուր ծախսը:

«Բարգավաճ Հայաստանը» բարձրագույն կրթությամբ ղեկավարներ է պահանջում

ՀՀ ամենահին կուսակցությունը՝ ՀՅԴ-ն, իր տոնական միջոցառումն անցկացրել է «Փարավոն» ռեստորանային համալիրում, յուրաքանչյուրն իր համար է վճարել, ու այն կազմել է 10-12 հազար դրամ:

ՀՀԿ-ն էլ իր ամանորյա հավաքույթն անցկացրել է Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, մասնակցել է նաև ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Ըստ թերթի տեղեկությունների՝ մոտ 800 հոգի ներկա են եղել միջոցառմանը:

Նյութն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: