Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհուրդը նշել է Իրանի ավիաաղետի հիմնական վարկածները

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդն առաջ է քաշել Իրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» օդանավի կործանման չորս վարկած։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը հրապարակել է Իրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» օդանավի կործանման հիմնական վարկածները, գրում է ՌԻԱ Նովոստին։

Իրանում ուկրաինական ուղևորատար ինքնաթիռ է կործանվել. լուսանկարներ

Հրաշքով չի նստել ինքնաթիռ. մանրամասներ Իրանում կործանված ինքնաթիռի ուղևորների մասին

Խորհրդի տվյալներով` Boeing 737–ի կործանման պատճառ կարող էին լինել շարժիչի պայթյունը, զենիթային հրթիռի խոցումը, անօդաչու թռչող սարքի հետ բախումը կամ ինքնաթիռում ահաբեկչությունը։

Հատկանշական է, որ նախօրեին Իրանում Ուկրաինայի դեսպանատան հայտարարությունում բացառել են հրթիռային հարձակման կամ ահաբեկչական գործողության վարկածը։ Ավելի ուշ դեսպանատան կայքում հաղորդագրությունը խմբագրվել է։

Հիշեցնենք` հունվարի 7-ի գիշերը ուկրաինական ընկերությանը պատկանող Boeing 737-800–ը կործանվել էր թռիչքից գրեթե անմիջապես հետո Թեհրանի օդանավակայանից քիչ հեռու։ Զոհվել են օդանավում գտնվող բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները, ընդհանուր` 176 մարդ։

Վթարված ինքնաթիռը տեխնիկապես սարքին էր. ուկրաինական ավիաընկերության նախագահ