Մինչև ընկնելը հրդեհ է եղել. Boeing–ի կործանման մասին նախնական զեկույց է ներկայացվել

Նախնական տվյալների համաձայն` օդաչուները որևէ տեղեկություն չեն հայտնել արտակարգ իրավիճակ առաջանալու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Իրանն Ուկրաինային և ԱՄՆ–ին նախնական զեկույց է ներկայացրել Թեհրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing 737 ինքնաթիռի կործանման մասին։ Նախնական տվյալների համաձայն` ավիաաղետից առաջ ինքնաթիռում հրդեհ է բռնկել։

«Նախնական զեկույցը տրամադրվել է Ուկրաինային, որտեղ գրանցված է ինքնաթիռը, ԱՄՆ–ին` որպես արտադրող երկրի, ինչպես նաև Կանադային և Շվեդիային, որոնց քաղաքացիները եղել են ինքնաթիռում», – նշված է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության հաղորդագրությունում։

Ըստ հաշվետվության` ականատեսների ցուցմունքները վկայում են, որ օդում հրդեհ է եղել, պայթյունը տեղի է ունեցել արդեն ընկնելուց հետո։ Սակայն օդաչուները որևէ տեղեկություն չեն հայտնել արտակարգ իրավիճակ առաջանալու մասին։

Հրաշքով չի նստել ինքնաթիռ. մանրամասներ Իրանում կործանված ինքնաթիռի ուղևորների մասին

Զեկույցի համաձայն` ինքնաթիռի կործանման հետագիծը ցույց է տալիս, որ այն ի սկզբանե շարժվել է օդանավակայանից դեպի արևմուտք։

Վթարված ինքնաթիռը տեխնիկապես սարքին էր. ուկրաինական ավիաընկերության նախագահ

«Երբ տեխնիկական անսարքություն է առաջացել, ինքնաթիռն աջ է շարժվել, գետնին է բախվել արդեն օդանավակայան վերադառնալու ճանապարհին», – նշված է զեկույցում։

Հիշեցնենք` հունվարի 7-ի գիշերը ուկրաինական ընկերությանը պատկանող Boeing 737-800–ը կործանվել էր թռիչքից գրեթե անմիջապես հետո Թեհրանի օդանավակայանից քիչ հեռու։ Զոհվել են օդանավում գտնվող բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները, ընդհանուր` 176 մարդ։

Հրապարակվել է Իրանում ինքնաթիռի կործանման տեսանյութը. ԶԼՄ