Կառավարությունը կրճատեց ծառայողական ավտոմեքենաների թիվը. ո՞ր մակնիշներից հրաժարվեցին

ՊԵԿ–ն ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պետությանն են վերադարձրել իրենց տրված 23 ավտոմեքենա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. ՀՀ կառավարությունը, ինչպես խոստացել էր, կրճատում է իր ծառայողական ավտոմեքենաների քանակը. գործադիր մարմնի այսօրվա նիստում նման բովանդակությամբ միանգամից երկու որոշում ընդունվեց։

Հաջորդ Ամանորը պետք է սկսել պլանավորել արդեն այսօր. Փաշինյանը գոհ է 2019-ից

Դրանցից մեկով Պետական եկամուտների կոմիտեն հրաժարվեց իր հաշվեկշռում եղած 3 ծառայողական ավտոմեքենայից, մյուսով 20 ավտոմեքենայից հրաժարվեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Որոշումներն ընդունվեցին առանց զեկուցվելու ու առանց քննարկումների։ Դրանց նախագծերում, սակայն, նշված է, որ որոշումների անհրաժեշտությունը պայմանավորված է «ծառայողական ավտոմեքենաների թվի օպտիմալացման և ֆինանսական միջոցների խնայողության պահանջով»:

Կտրված թաթիկներ, «օրենքով գողեր», սատանայի հետ կապ. Փաշինյանի` 2019թ-ի հայտարարությունները

Նշված է նաև, որ ՀՀ կրթության և գիտության, ՀՀ մշակույթի ու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների միաձուլման և նոր՝ ԿԳՄՍ նախարարության ստեղծման հետևանքով նոր կառույցը սպասարկող ավտոմեքենաների թիվը 11-ն է, որից 5-ը՝ նախկին ՀՀ կրթության և գիտության, 2-ը՝ նախկին ՀՀ մշակույթի, 4-ը՝ նախկին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություններին ամրացված:

700 000 եվրո`12 նոր մեքենա 12 նախարարի համար. ծառայողական էլեկտրամոբիլներ կգնեն

Նախագծի հավելվածում նշված է նաև, որ նախկին սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանն ամրացված ավտոմեքենաների շարժիչների աշխատանքային ծավալներից և մաշվածությունից ելնելով` դրանց շահագործումն ու սպասարկումը բավականին ծախսատար է ու ոչ նպատակահարմար:

Նշենք, որ նախարարությունից կրճատվող ավտոմեքենաները 2006, 2007, 2008թթ-ի արտադրության են` TOYOTA PRADO, TOYOTA CAMRI և HYUNDAI AZERA մակնիշի։

ՊԵկ–ի հաշվեկշռից պետգույքի կառավարման կոմիտեի հաշվեկշիռ տեղափոխվող ավտոմեքենաները 2008-2015թթ–ի արտադրության են` TOYOTA CAMRI, TOYOTA COROLLA, УАЗ- ПАТРИОТ, УАЗ-ПИКАП, ВАЗ-2121 և RENO- LEGAN մակնիշների։

Որոշման նախագծերում չի հստակեցվում պետական կառավարման համակարգից օպտիմալացված ավտոմեքենաների ճակատագիրը։

«Կառավարության ծառայողական մեքենաների կրճատումը դեռ չի հասել ակնկալվող քանակին». Աղաջանյան